Сделать свой сайт бесплатно

Реклама

Создай свой сайт в 3 клика и начни зарабатывать уже сегодня.

@ADVMAKER@
Группы страниц  Страницы
Արձանագրություններ
06 Мая 2013

                                                                 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն   N1                       14.02.2012թ ժամը 11.00

 

Ք. Վանաձոր

                  Օրակարգ

1.     Խորհրդի նախագահի ընտրություն

2.     Կորպորատիվ քարտուղարի նշանակում

3.     Աուդիտի հանձնաժողովի ընտրություն

4.     Ինտերնետային կայքի ստեղծում

5.     Կորպորատիվ հայտարարագրի քննարկում

6.     Ընկերության ռազմավարական մշակում/նրա թույլ և ուժեղ կողմերի ուսումնասիրություն/

 

   Տեղի ունեցավ  նիստ` <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում  կորպորատիվ կառավարման  խորհրդի կազմավորման վերաբերյալ:

    Կորպորատիվ կառավարման խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց  Ռուզաննա Ռազմիկի Պողոսյանը:

    Քվեարկության արդյուքում  Ռ.Ռ.Պողոսյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ:

     Այնուհետև ընտրվեցին  Տաշիրի ԲԿ-ի կորպորատիվ կառավարման խորհուրդի անդամները հետևյալ կազմով`

1.     Արտավազդ  Բեգջանյան                   անկախ    

2.     Վալիկո          Չալաբյան                     Տաշիրի ԲԿ-ի  տնօրեն

3.     Ալլա                Մկրտչյան                    Տաշիրի ԲԿ-ի  փոխտնօրեն

4.     Հայկ                 Աղեկյան                       մանկաբարձ-գինեկոլոգ

    Տնօրենի առաջարկությամբ և անդամների  քվեարկությամբ խորհրդի քարտուղար ընտրվեց  <<Տաշիրի բժշկական կենտրոն>>ՓԲԸ-ի տնտեսագետ Հասմիկ Գևորգյանը:

     Քննարկվեցին հայտարարագրի հետ կապված հարցերը:

 Քվեարկության արդյուքում/կողմ-5, դեմ-0/ ընտրվեց Աուդիտի հանձնաժողով հետևյալ կազմով`

1.   Նախագահ`     Ռուզաննա     Պողոսյան               անկախ

2.  Անդամ`           Արտավազդ   Բեգջանյան             անկախ                    

3.   Անդամ`            Ալլա                Մկրտչյան               գործադիր    

4.   Անդամ`            Հայկ                 Աղեկյան                 ոչ գործադիր:     

 

   Կորպորատիվ կառավարման խորհրդի նախագահ`               Ռ. Պողոսյան
















Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն   N2                      26.03.2012թ ժամը 12.00

 

Ք. Տաշիր

 

 

     Տեղի ունեցավ  <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կորպորատիվ կառավարման  խորհրդի նիստ:Նիստի ընթացքում մանրամասն ուսումնասիրվեց ընկերության կողմից ներկայացված 2012թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:

      Խորհրդի կողմից քննարկվեց նախահաշվում ֆինանսական բաշխումներն ըստ ծրագրերի: ԿԿԽ-ի կողմից արվեցին առաջարկություններ, եղան դիտողություններ:

     Այնուհետև <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2012թվականի եկամուտների և ծախսերի վերաբերյալ նախահաշիվը դրվեց քվեարկության`

           կողմ  -5

            դեմ   - 0:

     Արդյուքում Տաշիրի ԲԿ-ի 2012թվականի նախահաշիվը կորպորատիվ կառավարման խորհրդի կողմից ընդունվեց և տրվեց հաստատման:

  

 

 

 

 

 

 

 

 

 






Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն   N3                   24.08.2012թ ժամը 12.00

 

Ք. Տաշիր

 

 

      <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ--ում  տեղի ունեցավ  կորպորատիվ կառավարման  խորհրդի նիստ: Օրակարգում  ընկերության կողմից ներկայացված բժշկական օգնության և սպասարկման 2012թվականի վճարովի ծառայությունների գների հաստատումն էր:

      Խորհրդի կողմից մանրամասնորեն ուսունասիրվեց ծառայությունների վճարովի գները, որոնք կազմված էին ըստ չափանիշների`հիմք ընդունելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գները:

       Խորհրդի կողմից եղան առաջարկություններ և որոշ դրական փոփոխություններ: 

       <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2012թվականի բժշկական օգնության և սպասարկման  վճարովի ծառայությունների գնացուցակը դրվեց քվեարկության`

           կողմ  -5

            դեմ   - 0:

     Կորպորատիվ կառավարման խորհրդի կողմից միաձայն ընդունվեց ընկերության կողմից ներկայացված բժշկական օգնության և սպասարկման 2012թվականի վճարովի ծառայությունների գնացուցակը  և ներկայացվեց ՀՀ Լոռու մարզպետի հաստատմանը:

  

 

 

 

 

 

 

 

 

 

                                                             

Комментарии: 0 Просмотры: Группа: Արձանագրություններ