Արձանագրություններ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N1 14.02.2012թ ժամը 11.00
Ք. Վանաձոր
Օրակարգ
1. Խորհրդի նախագահի ընտրություն
2. Կորպորատիվ քարտուղարի նշանակում
3. Աուդիտի հանձնաժողովի ընտրություն
4. Ինտերնետային կայքի ստեղծում
5. Կորպորատիվ հայտարարագրի քննարկում
6. Ընկերության ռազմավարական մշակում/նրա թույլ և ուժեղ կողմերի ուսումնասիրություն/
Տեղի ունեցավ նիստ` <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ում կորպորատիվ կառավարման խորհրդի կազմավորման վերաբերյալ:
Կորպորատիվ կառավարման խորհրդի նախագահի թեկնածու առաջադրվեց Ռուզաննա Ռազմիկի Պողոսյանը:
Քվեարկության արդյուքում Ռ.Ռ.Պողոսյանը միաձայն ընտրվեց խորհրդի նախագահ:
Այնուհետև ընտրվեցին Տաշիրի ԲԿ-ի կորպորատիվ կառավարման խորհուրդի անդամները հետևյալ կազմով`
1. Արտավազդ Բեգջանյան անկախ
2. Վալիկո Չալաբյան Տաշիրի ԲԿ-ի տնօրեն
3. Ալլա Մկրտչյան Տաշիրի ԲԿ-ի փոխտնօրեն
4. Հայկ Աղեկյան մանկաբարձ-գինեկոլոգ
Տնօրենի առաջարկությամբ և անդամների քվեարկությամբ խորհրդի քարտուղար ընտրվեց <<Տաշիրի բժշկական կենտրոն>>ՓԲԸ-ի տնտեսագետ Հասմիկ Գևորգյանը:
Քննարկվեցին հայտարարագրի հետ կապված հարցերը:
Քվեարկության արդյուքում/կողմ-5, դեմ-0/ ընտրվեց Աուդիտի հանձնաժողով հետևյալ կազմով`
1. Նախագահ` Ռուզաննա Պողոսյան անկախ
2. Անդամ` Արտավազդ Բեգջանյան անկախ
3. Անդամ` Ալլա Մկրտչյան գործադիր
4. Անդամ` Հայկ Աղեկյան ոչ գործադիր:
Կորպորատիվ կառավարման խորհրդի նախագահ` Ռ. Պողոսյան
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N2 26.03.2012թ ժամը 12.00
Ք. Տաշիր
Տեղի ունեցավ <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կորպորատիվ կառավարման խորհրդի նիստ:Նիստի ընթացքում մանրամասն ուսումնասիրվեց ընկերության կողմից ներկայացված 2012թվականի եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Խորհրդի կողմից քննարկվեց նախահաշվում ֆինանսական բաշխումներն ըստ ծրագրերի: ԿԿԽ-ի կողմից արվեցին առաջարկություններ, եղան դիտողություններ:
Այնուհետև <<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2012թվականի եկամուտների և ծախսերի վերաբերյալ նախահաշիվը դրվեց քվեարկության`
կողմ -5
դեմ - 0:
Արդյուքում Տաշիրի ԲԿ-ի 2012թվականի նախահաշիվը կորպորատիվ կառավարման խորհրդի կողմից ընդունվեց և տրվեց հաստատման:
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն N3 24.08.2012թ ժամը 12.00
Ք. Տաշիր
<<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ--ում տեղի ունեցավ կորպորատիվ կառավարման խորհրդի նիստ: Օրակարգում ընկերության կողմից ներկայացված բժշկական օգնության և սպասարկման 2012թվականի վճարովի ծառայությունների գների հաստատումն էր:
Խորհրդի կողմից մանրամասնորեն ուսունասիրվեց ծառայությունների վճարովի գները, որոնք կազմված էին ըստ չափանիշների`հիմք ընդունելով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գները:
Խորհրդի կողմից եղան առաջարկություններ և որոշ դրական փոփոխություններ:
<<Տաշիրի բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2012թվականի բժշկական օգնության և սպասարկման վճարովի ծառայությունների գնացուցակը դրվեց քվեարկության`
կողմ -5
դեմ - 0:
Կորպորատիվ կառավարման խորհրդի կողմից միաձայն ընդունվեց ընկերության կողմից ներկայացված բժշկական օգնության և սպասարկման 2012թվականի վճարովի ծառայությունների գնացուցակը և ներկայացվեց ՀՀ Լոռու մարզպետի հաստատմանը: